ԱՄՆ-ը պահանջում է, որ Սիրիայի ընդդիմությունը պահպանի պարտավորությունները և զատվի ահաբեկիչներից, մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոերթը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ընդդիմությունը նույնպես (ինչպես Սիրիայի իշխանությունները) պետք է պահպանի ահաբեկչական ճանաչված խմբավորումներից` ներառյալ «Թահրիր աշ-Շամ»-ից (ղեկավարվող «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի կողմից), զատվելու իր պարտականությունները, որոնք շարունակում են ապօրիաբար խլել ներկայացուցչական և պատասխանատու կառավարություն ունենալու սիրիական ժողովրդի օրինական հույսերը»,- հայտարարել է Նոերթը, մեկնաբանելով Աստանայի պայմանավորվածությունները` հայտարարված Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի կողմից:







































