ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ որպես երկրի ղեկավար մայիսին իր առաջին արտերկրյա ուղևորության ժամանակ կայցելի Իսրայել, Վատիկան, Սաուդյան Արաբիա՝ գրում է Politicoօ-ն՝ հղում կատարելով Սպիտակ տան աղբյուրին:
Նշվում է, որ մայիսյան ուղևորությունը կներառի նաև մասնակցությունը Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպմանը և Սիցիլիայում G7-ի գագաթաժողովին:
Լրատվամիջոցը նշում է, որ առաջին արտերկրյա ուղևորությունը չափազանց կարևոր է նախագահի համար որպես գործիք նոր վարչակազմի տեսակետների առաջընթացի համար:











































