Մաքսային միություն մտնելու Հայաստանի պաշտոնական որոշումն այսօր ակցիայով բոյկոտեց «Հայազն» կուսակցությունը: Կուսակցության անդամները պատրաստել էին նամակ՝ ուղղված ՀՀ իշխանություններին, որն ընթերցեցին ինչպես կառավարության, այնպես էլ նախագահական նստավայրի առջև:
Նամակում մասնավորապես ասվում է. ««Հայազն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է Եվրասիական մաքսային միությանը միանալու Հայաստանի իշխող վարչակազմի հրապարակած նպատակը: Զուգահեռաբար դատապարտելի է ԵՄ-ի հետ մերձեցումը շարունակելու մասին արված հայտարարությունը: Անկախ հնարավոր պարտադրանքներից, հայոց ինքնիշխանության դեմ ոտնձգության ողջ պատասխանատվությունը կրում է ներկայիս իշխող վարչակարգը…»:
Կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ այս ցույցն ընդամենը մեկ կաթիլ է այն ալիքի, որը պետք է բարձրանա հանուն անկախության, և իրենց փոքր ներդրումն անպայման անհրաժեշտ կլինի:
Մանրամասները դիտեք տեսանյութում:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի






































