Շաբաթ օրը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած Չեմպիոնների լիգայի 2010/11 մրցաշրջանի եզրափակիչ «Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տարբեր հաշվարկներով դիտել է մոտ 300 միլիոն մարդ։
Մարզադաշտում գտնվող 90,000 երջանիկներից մեկը եղել է կոլումբիացի երգչուհի Շակիրան, որը հանդիպման ժամանակ հետևել է իր բոյֆրենդ, «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Խերարդ Պիկեի խաղին։
Այդ հանդիպումը պատմության մեջ մտավ որպես ամենաթանկարժեք հանդիպում, քանի որ հաղթող թիմի մեկնարկային կազմում հայտնված ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը ստացավ 750,000-ական եվրո։ Այդպիսով, Շակիրան հետևել է, թե ինչպես է Պիկեի դրամապանակն ամեն րոպե լցվում 8,000 եվրոյով։






































