Սիրիացի փախստականների մեծ մասը, որոնք ժամանում են ԵՄ, բնակություն են հաստատում Գերմանիայում, Շվեդիայում, և Բեռլինը կարծում է, որ Եվրամիության մնացած երկրները պետք է ավելի ակտիվ մասնակցություն ցուցաբերեն այս խնդրում: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության մամլո քարտուղար Շտեֆեն Զայբերտը:
Չորեքշաբթի Գերմանիան սիրիացի փախստականներին սկսել է դուրս բերել հակամարտության շրջանից: Մի քանի ժամ հետո Հանովերի օդանավակայանում վայրէջք կկատարի առաջին չարթերային թռիչքը՝ շուրջ 100 սիրիացի փախստականներով: Ընդհանուր առմամբ, Գերմանիայի իշխանությունները մտադիր են մոտ ժամանակներս տարհանել 5000 սիրիացու:
Զայբերտի խոսքերով՝ 2011թ. մինչև օրս Գերմանիա է տեղափոխվել ավելի քան 18 հազար սիրիացի:
«Մենք շատ կցանկանայիք և հասնում ենք նրան, որպեսզի եվրոպական մյուս երկրները, ելնելով իրենց հնարավորություններից, համապատասխան կերպով մեծացնեն երկիր ընդունվող սիրիացի փախստականների թիվը»,- հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը:











































