ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը առաջադրվել է Սախարովի անվան Եվրախորհրդարանի մրցանակի՝ 2013թ. «Մտքի ազատության» համար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Սնոուդենի թեկնածությունն առաջադրել է «Եվրոպական միավորված ձախեր/Հյուսիսի Ձախ-կանաչներ» խորհրդարանական խմբակցությունը:
«Այս մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր, թեկնածությունը կներկայացվի սեպտեմբերի 16-ին՝ Եվրախորհրդարանի արտասահմանյան, զարգացման և մարդու իրավունքների հարցերով համատեղ նիստին»,- հաղորդել է խմբակցությունը:
Ավելի վաղ շվեդ պրոֆեսորը առաջարկել է Սնոուդենի թեկնածությունն առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի:








































