Wednesday, 24 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

ԵՄ, թե Մաքսային միության կազմում՝ օլիգարխիայի դեմ պայքար չի լինելու

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում ևս օլիգարխիայի դեմ որևէ պայքար չի տարվի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ միաժամանակ նշելով, որ ծանոթ չէ Մաքսային միությունում հնարավոր փաստաթղթերին, պրոցեդուրաներին, մեխանիզմներին և այլն: «Դա այնքան փակ, հանրությանն անհայտ մի բան է, որ վախենամ՝ Սերժ Սարգսյանի մերձավոր գործընկերներն էլ ամբողջությամբ դա չգիտեն»,- ասաց նա: Բարսեղյանը նկատեց, որ հարցի հասցեատերը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՄՄ անդամակցության որոշում կայացրած իշխանությունն է, իսկ ինքը դժվարանում է պատասխանել: «Ես ուրիշ բան կարող եմ պատկերացնել՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի իրավիճակը, որ ավելի վատն է, քան Հայաստանինը: Այս տեսակ ալյանսից կոռուպցիոն իրավիճակի բարելավում ես չեմ պատկերացնում: Բոլոր երեք երկրների և մեկ մարզի դեպքում էլ պատկերը պետության զավթման մակարդակի կոռուպցիայի վիճակում է, այսինքն` կոռուպցիայի ամենածանր դրսևորումներից մեկի մեջ ենք մենք»,- ասաց նա: Բարսեղյանը նշեց, որ ՄՄ անդամակցությունից հետո ցանկացած հարցում թելադրողը Ռուսաստանն է լինելու, և ինչ ուզի, այն էլ թելադրելու է:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի համոզմամբ՝ Խորհրդային Միության նախկին հանրապետություններում, որոնք մտնում են ԱՊՀ-ի մեջ և մեծ մասամբ Հայաստանի նման սոցիալ-տնտեսական կամ քիչ թե շատ ավելի բարվոք վիճակում են գտնվում՝ բիզնես ոլորտը գրեթե նույնն է։ Ըստ նրա՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում կան մենաշնորհային դիրքերում գտնվող գործարաններ, որոնք օգտվում են իշխանությունների հովանավորությունից: «Եթե նույն Ռուսաստանում, Ուկրաինայում կամ Բելառուսում այդ երևույթը շատ ցայտուն չի երևում, որովհետև այդ երկրների սոցիալ-տնտեսական վիճակը ավելի բարվոք է, և ժողովրդին էլ այդքան չի հետաքրքրում, թե որ ոլորտը ում ձեռքում է գտնվում, ապա Հայաստանի տարբերակում, որտեղ բնակչության 40 %-ն ապրում է աղքատության շեմի մակարդակին կամ դրանից էլ ցածր, շատ հետաքրքրում է, թե ում ձեռքում է իրականում գտնվում մեր երկրի տնտեսությունը»,- ասաց նա:

Համբարյանը համոզմունք հայտնեց, որ մենաշնորհային դիրքերից զրկումը և Հայաստանում այլ բիզնես մթնոլորտի ձևավորումն ամբողջությամբ կախված է երկրի ղեկավարից, և եթե նախագահը ցանկանա, ապա այդ բուրգը, որը կառուցվել է տարիների ընթացքում ու ծառայում է մի քանի ընտանիքների բարեկեցիկ, ցոփ ու շվայտ կյանքի ապահովմանը, ընդամենը մեկ-երկու օրվա ընթացքում լրիվ կփլուզվի:

«Մաքսային միությանն անդամակցումը ոչ մի կապ չունի: Ես համոզված եմ, որ եթե անգամ ԵՄ էլ մտնեինք շատ քիչ բան էր փոխվելու: Վառ օրինակը՝ բավական երկար ժամանակ «Կարֆուրը. փորձում էր այստեղ բացել հիպերմարկետի ցանցերից մեկը…»,- ասաց նա: Համբարյանը նշեց, որ նույն այդ օլիգոպոլիան լուծելու համար մեկ մարդու կամքն է պետք, որպեսզի բոլոր մարդիկ, ովքեր գումար ունեն և ուզում են որևէ բիզնես անել, առանց որևէ խոչընդոտի մտնեն ու այդ գործով զբաղվեն: «Հիմա ես էլ, Դուք էլ կարող ենք գումար ունենալ և ցանկանանք զբաղվել նույն շաքարավազի ներկրմամբ, բայց մեզ երբևիցե չեն թողնի, որովհետև դա գտնվում է նույն մարդու ձեռքում: Այն, որ կողքից կիսամեռ ընկերություններ են բացում, որոնք իբր ներկրում են նույն արտադրանքի 5-7 %-ը, ուղղակի թատրոն է, որպեսզի մտածենք՝ 100 %-ը չէ, որ գտնվում է այդ մարդու ձեռքում, 80 %-ն է գտնվում, իսկ մնացածը, այսպես ասած, «տիկնիկների» ձեռքում է գտնվում, որոնց վերահսկում է այդ 80 % ներկրողը»,- ասաց նա:

Համբարյանը նշեց, որ ԱՊՀ և ԱՊՀ-ից դուրս ձևավորվող կազմակերպությունները, ինչպիսին են նույն Մաքսային միությունը և ԵվրԱզԷսը, ոչ մի փոփոխության չեն բերի: Քաղաքագետը փոփոխություն չի ակնկալում նաև առանձին մարզերում ու համայնքներում ձևավորված «իշխանություններում»: Նա նկատեց, որ իշխանությունների կողմից պայքար էր տարվում, սակայն դա ոչ թե պայքար էր «իշխանիկների» դեմ, այլ պատիժ նրա համար, որ այդ նույն իշխանիկները և նրանց կողմից հովանավորվող անձինք այն իրավիճակին են հասել, որ կտրված են ժողովրդից և սուտ ու դատարկ խոստումներ են տալիս ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

«Խնդիրն այն է, որ մեր իշխանությունները նմանատիպ մարդկանց պահուստի նման մի կողմ են դնում, և երբ պետք եղավ՝ օգտագործում են, որովհետև նմանատիպ մարդիկ իրենց վրա այնքան «սև բիծ» ունեն, որ անընդհատ պետք է նայեն, թե այս իշխանությունները իրենց ինչ կասեն, որ իրենք անեն: Վառ օրինակը՝ նույն Սուրեն Խաչատրյանի որդու ու թիկնապահի ազատ արձակումն էր: Իշխանությունները պետք է ձերբազատվեն նման մարդկանցից ու կապ հաստատեն ժողովրդի հետ»,- ասաց նա:

Համբարյանը նշեց, որ արտագաղթի հիմնական պատճառը ոչ թե երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակն է, քանի որ այդ նույն մարդը, որ գնում է Ռուսաստան կամ այլ երկիր, ընդամենը մի քիչ ավելի լավ վիճակում է ապրում, այլ անպատժելիության մթնոլորտը, որից փրկվելու միակ ելքը երբեմն դառնում է արտագաղթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում