Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում սեպտեմբերի 10-ին կայացած հանդիպումներից հետո 2014 թվականի Մունդիալի ուղեգիր նվաճած թիմերի քանակը հասել է 10-ի:
Իտալիայի, Նիդերլանդների, Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականներն արդեն ապահովել են իրենց մասնակցությունն աշխարհի 2014 թվականի առաջնությանը:
Բրազիլիայի Մունդիալին հանդես գալու իրավունք են նվաճել նաև ԱՄՆ-ի, Կոստա-Ռիկայի, Իրանի, Ճապոնիայի, Ավստրալիայի և Հարավային Կորեայի ընտրանիները:
Նշենք, որ Բրազիլիայի ընտրանին չի մասնակցում սեփական հարկի տակ անցկացվող աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին:







































