Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Մամուլը գոյություն ունի ոչ թե սիրվելու համար, այլ որպեսզի արտացոլի ու փոխի մեզ. Գալուստ Սահակյան

Ազատ խոսքը զենքով ու բռնությամբ ճնշելն անթույլատրելի է: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում նշել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ:

Ազատությունն ու մշակույթն այն երևույթներն են, որոնք անհնար է չափել և որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր երկրի ու ժողովրդի, յուրաքանչյուր պետության ու հասարակության համար: Լրատվական դաշտում ազատությունն ու մշակույթը գոյություն ունեն ոչ թե զուգահեռ, այլ միախառնված վիճակում: Եվ ցանկացած ոտնձգություն ազատ խոսքի հանդեպ ոտնձգություն է նաև մշակույթի հանդեպ, քանզի մամուլն ինքն էլ մշակույթ լինելով՝ նաև մշակույթ է ստեղծում:

Միեւնույն ժամանակ, ազատ խոսքը զենքով ու բռնությամբ ճնշելը նույնչափ անընդունելի ու անթույլատրելի է, որչափ այն որպես զենք ու բռնության գործիք օգտագործելը:

Ավելի քան քառորդ դար ձեր՝ լրագրողներիդ ստեղծագործական միտքն ու խոսքն այլեւս ազատ են պարտադրանքից: Միակ պարտադրող ուժը ճշմարտությունն է, որն անհրաժեշտ է ոչ միայն լրատվական հասարակության մեջ: Իսկ ճշմարտությունը լիարժեք կարողանում է դրսեւորվել այն միջավայրում, որտեղ հնարավոր է մտածել ու գործել անկաշկանդ եւ ազատ, որտեղ կան արժանապատվության սթափ զգացում եւ իրավիճակի անաչառ գնահատում: Այդպիսի մթնոլորտում է ծնվում այն լրատվությունը, որն աջակցում ու ծառայում է առողջ քաղաքացիական հասարակություն եւ քաղաքական դաշտ, ուժեղ պետություն եւ բարեկեցիկ հասարակություն ունենալուն, այն լրատվությունը, որին սպասում եւ հավատում է քաղաքացին:

Մամուլը գոյություն ունի ոչ թե սիրվելու համար, այլ որպեսզի արտացոլի ու փոխի մեզ՝ պետությանը, հասարակությանն ու քաղաքացիներիս, որպեսզի մեզ դարձնի ավելի լավը, որպեսզի մեզ սովորեցնի երկխոսել, համերաշխ լինել, ընդհանուր լեզու գտնել եւ գիտակցել թե՛ միմյանց արժեքը, թե՛ պետականության կարևորությունը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ, զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, առողջություն և խաղաղություն, լավատեսություն և բարեկեցություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում