Ֆուտբոլի Հոլանդիայի ագզային հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսին «Մունդիալ-2014»-ի շրջանակներում կայացած Անդորայի ընտրանու դեմ խաղում դարձել է դուբլի հեղինակ՝ իր ազգային թիմին օգնելով աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել:
Այժմ Վան Պերսիի ակտիվում կա հավաքականի կազմում խփած 38 գոլ: Այդ ցուցանիշով նա զիջում է ընդամենը մեկ ֆուտբոլիստի՝ Պատրիկ Կլյույվերտին (40 գոլ):
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվողը Կլյույվերտի ռեկորդը կարող է գերազանցել հոկտեմբերին՝ Հունգարիայի և Թուրքիայի հավաքականների դեմ խաղերում:









































