YouTube-ի Dude Perfect էջը, որը զբաղվում է զվարճալի և մարզական բնույթի տեսանյութերի պատրաստմամբ, ներկայացրել է բասկետբոլային հնարքներ՝ խաղալիքների NERF ապրանքանիշի արտադրանքների կիրառմամբ:
Դրանք բասկետբոլային զամբյուղն են նետվել բատուտի վրա ցատկող մասնակցի կողմից, նետվել ներքևից վերև՝ դեպի պատշգամբում գտնվող զամբյուղը, կատարվել է երկու պատի էֆեկտով նետում, երբ գնդակը նետվելիս դիպչում է երկու պատի, հետո՝ ընկնում զամբյուղը: Գնդակը նաև նետվել է զամբյուղը՝ աստիճանների վրայով գլորվելով:
Ակտիվություն ու դրական լիցքեր հաղորդող տեսանյութը երկու օրում արժանացել է 7.5 հազար մարդու հավանությանը:











































