Պլանշետները հայտնի են տեքստեր ընթերցելու հարմարավետությամբ, սակայն՝ ոչ տեքստեր հավաքելու: Խնդրի լուծմամբ որոշել է զբաղվել Android սարքերի համար հայտնի էկրանային ստեղնաշարի ստեղծող Ռենդի Մարսդենը:
Ծրագրավորողը նշել է, որ սենսորային էկրանի վրա մեծ տեքստեր հավաքելն առանց արտաքին ստեղնաշարի վերածվում է կտտանքի: Այս մասին փոխանցում է Forbes.ua-ն:
Նրա նոր նախագիծը ստացել է Dryft անվանումը: Ծրագրավորողը վստահեցնում է, որ նոր էկրանային ստեղնաշարն ամենահարմար և արագ միջոցն է սենսորային էկրանների վրա տեքստեր հավաքելու համար: Նոր էկրանային ստեղնաշարը տարբերվում է նրանով, որ ստեղնաշարին միանալու համար պետք է միայն մատներն էկրանին դնել՝ տպելու պատրաստ դիրքով:













































