Saturday, 06 06 2026
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը

«Նախախորհրդարան»-ը կոչ է անում զուգահեռաբար ստեղծել դատական, օրենսդիր ու գործադիր մարմիններ

«Նախախորհրդարան»-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասավորապես ասվում է. «Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի որդու և թիկնապահի գործողությունները որպես անհրաժեշտ պաշտպանություն որակելով ու նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելով` հանցավոր վարչախումբը և նրա պարագլուխը հերթական անգամ ցույց տվեցին իրենց դեմքն ու գործելաոճը:

Նրանք հերթական անգամ ցույց տվեցին, որ պետական կառավարման համակարգն իր բոլոր, այդ թվում` արդարադատության, բաղադրիչներով հանդերձ վերածվել է յուրային երկրին ու ժողովրդին կեղեքելու, ստրկացնելու և ստորացնելու մեքենայի:

Ծանրագույն հանցագործություն կատարած անձանց օրենքի առաջ անպարտ համարելու, իսկ իր և եղբոր կյանքն ու արժանապատվությունը պաշտպանած սպայի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու այս դեպքն ավելին է, քան պարզապես աղաղակող անարդարություն:

Այս դեպքը, ինչպես նաև Մաքսային միությանն անդամակցելով պետության ինքնիշխանությունը հանձնելու գործողությունները, քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ոստիկանության ու քրեական տարրերի համակցված բռնությունները և դատական հետապնդումները յուրային երկրի ու ժողովրդի նկատմամբ վարվող պատերազմի մասին բացահայտ ցինիզմով հայտարարելու քայլեր են, ուստի պետք է ստանան համարժեք գնահատական ու պատասխան:

Միևնույն ժամանակ` անգամ կլանային բուրգի իշխանության սասանման հաշվին դրա վերնախավի ներկայացուցչին զոհաբերելուց հրաժարվելու, ինչպես նաև պետության ինքնիշխանությունը զիջելու և բռնությունների դիմելու այս քայլերը վկայում են այն մասին, որ վարչախմբի և նրա պարագլխի սոցիալական հենարանն ու ռեսուրսները խիստ սահմանափակ են և ըստ էության հասել են նվազագույնի շեմին:

Նախախորհրդարանը կոչ է անում աչքի առաջ ունենալ պետական կառավարման համակարգի ինքնափլուզման ու նրա կորիզը կազմող վարչախմբի հոգեվարքի այս նշանները, ինքնակազմակերպվել և օր առաջ ձևավորել դրանց զուգահեռաբար գործող դատական, օրենսդիր ու գործադիր մարմիններ` անհրաժեշտ պահին երկրի կառավարումն ստանձնելու և մեր պետականության շարունակականությունն ապահովելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում