Քվորումի բացակայության պատճառով Ազգային ժողովի մայիսի 2-ի նիստը չի կայացել: Այս մասին հաղորդում է ԱԺ կայքը։
Ժամը 12:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրել է, որ քվորում չապահովելու պատճառով նիստը համարվում է չկայացած:











































