Թուրքիան կհրաժարվի ԵՄ-ին անդամակցելու որոշումից, եթե վերջինս բանակցությունների նոր գլուխ չբացի Անկարայի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
«Եվրամիությունը նոր կետեր պետք է բացի: Եթե նրանք նման բան չանեն, ապա հաջողություն: Թուրքիան ստրուկ չէ, որը սպասում է դռների մոտ: Եթե նոր կետեր բացվեն, այդ ժամանակ էլ կնստենք և կխոսենք: Հակառակ դեպքում խոսելու բան չկա»,-ասել է Էրդողանը երկրի իշխող կուսակցության պատգմավորների առաջ ելույթի ժամանակ:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որւ Անկարան կվերանայի ԵՄ-ին անդամակցելու իր դիրքորոշումը, եթե այս հարցում դրական տեղաշարժեր չլինեն:











































