Վարորդների ու ավտոկոնցեռնների ապագայի երազանքը ինքնակառավարումն է, որը թույլ է տալիս մեքենային շարժվել ցանկացած ուղղությամբ՝ առանց մարդու մասնակցության: Սակայն հայտնի ավտոարտադրողները առայժմ խոստումներով են մրցակցում, թե ով առաջինը մարդուն հնարավորություն կտա նստել ղեկին ու այն բաց թողնել:
«Մենք ցանկանում ենք լինել առաջինը, ով կարտադրի զանգվածային մեխանիկորեն կառավարվող ավտոմեքենա:
Կարող եք վստահ լինել, որ մեկ տասնամյակի ընթացքում մենք կկարողանանք դա անել»,- հայտարարել է Daimler AG-ի զարգացման տնօրեն Թոմաս Վեբերը:
Վարորդը կվերածվի ուղևորի, և նրա մասնակցությունը ընթացքի ժամանակ կսահմանափակվի միայն արտակարգ իրավիճակների ժամանակ:
Միևնույն ժամանակ Nissan ընկերությունը մտադիր է առաջ անցնել Թոմաս Վեբերից ու նրա ռոբո-Mercedes-ից:
Ճապոնական ընկերության փոխնախագահը հայտարարել է, որ հենց իր ընկերությունն է դառնալու առաջինը, որը շուկա կմատակարարի ինքնակառավարվող Nissan Leaf ավտոմեքենան:
Որքան էլ զարմանալի է, սակայն խոստումները պետք է իրականանան նույնպես 2020թ.:









































