Մերիլին Մոնրոյի 10 լուսանկար, որոնք արվել են մահից վեց շաբաթ առաջ, Freemans աճուրդում վաճառվել են 41 հազար դոլարով: Լուսանկարներն արվել են Բերտ Շտերնի կողմից՝ Vogue ամսագրի համար: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն:
Աճուրդի են հանվել լուսանկարները, որոնք արվել են ֆոտոշարքի առաջին օրը: Շտերնն օգտագործել է սպիտակ ֆոն և բնական ցրված գույն, որի շնորհիվ լուսանկարները հեքիաթային բնույթ են ստացել:
Փորձագետները լուսանկարների արժեքը գնահատել էին 10 հազար դոլար:










































