ԱՄՆ Պետդեպը հրապարակել է նախազգուշացնում իր երկրի քաղաքացիների համար՝ առաջիկա 4 ամիսներին Եվրոպայում ահաբեկչությունների սպառնալիքի մասին։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Պետդեպը նախազգուշացնում է ԱՄՆ քաղաքացիներին ողջ Եվրոպայում պահպանվող ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին։ Այդ նախազգուշացման ժամկետը լրանում է 2017 թվականի սեպտեմբերի 1-ին»,-ասվում է փաստաթղթում։
«Վերջին քաջ հայտնի միջադեպերը Ֆրանսիայում, Ռուսաստանում, Շվեդիայում, Միացյալ թագավորությունում ցույց են տվել, որ ԴԱԻՇ-ը, «Ալ-Քաիդա»-ն և դրանց հետ կապ ունեցող խմբավորումներն ունեն հնարավորություն ծրագրելու և իրականացնելու ահաբեկչական հարձակումներ Եվրոպայում»,-նշվում է հայտարարությունում։
Գերատեսչությունում նաև հիշեցնում են, որ ահաբեկիչների համակիրները կամ «ինքնաարմատականացած ծայրահեղականները» կարող են հարձակումների գործել առանց նախազգուշացման կամ գրեթե առանց նախազգուշացման։











































