Նոր Զելանդիայի ոստիկանությունը պաշտոնապես իր շարքերն է ընդունել Էլիոտ անունով ծովախոզուկին: Իրավապահները պլանավորել են կենդանուն օգտագործել սոցիալական գովազդում` ուղղված այն բանին, որ վարորդները պահպանեն արագության ռեժիմը, հատկապես ուսումնական հաստատությունների մոտ:
Էլիոտ ծովախոզուկի մասին նորությունը հրապարակվել է նորզելանդական ոստիկանների Facebook-յան էջում: Հայտարարվել է, որ կոնստեբլ Էլիոտը նախընտրում է իր գործերը անել չշտապելով, այսինքն՝ առավելագույն անվտանգ մեթոդով, հայտնում է Daily Mail-ը:












































