Ջենիֆեր Էնիսթոնը և Ջասթին Թերուն որոշել են ավելի երկար մնալ Փարիզում և այցելել տեսարժան վայրեր, հայտնում է dress-code.com.ua-ն: Գիշերները նրանք զբոսնում են նորաձևության մայրաքաղաքի գեղեցիկ անկյուններում, իսկ մի օր էլ տրամադրել են թանգարաններին:
48-ամյա Էնիսթոնը և նրա 45-ամյա ամուսինը նույնիսկ ջանում են հագնվել միանման: Իսկ ակնոցները նրանց աչքերը թաքցնում են արևից և շրջապատի ուշադրությունից:












































