Սիրիայի ժողովրդավարական ուժեր (SDF) խմբավորման ջոկատները հայտարարել են, որ ազատագրել են Ռաքքայից արևմուտք ընկած Տաբկա քաղաքը:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, SDF-ի քուրդ մարտիկներն առաջ են շարժվում ԱՄՆ-ի կոալիցիոն զորքերի օժանդակությամբ և ծրագրում է հարձակվել Ռաքքայի վրա:
Դամասկոսի իշխանությունը քրդական զորքերի գործողությունն անօրինական է համարում:









































