Թուրքիան և Հնդկաստանը արտահանման և ներկրման հետ կապված փոխադարձ հաշվարկներում կարող են հրաժարվել դոլարի արտարժույթից: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հնդկաստան կատարած այցի ընթացքում, որտեղ մասնակցել է թուրք-հնդկական բիզնես ֆորումին:
«Արտահանման և ներմուծման օպերացիաները կարող են իրականացվել ազգային արժույթներով, ինչը կնվազեցնի փոխարժեքի տատանումների բացասական հետևանքները»,-ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ ժամանակն է, որպեսզի Հնդկաստանն ու Թուրքիան սկսեն քննարկել ավելի մասշտաբային տնտեսական գործընկերության համաձայնագրի նախագիծը:









































