Ֆինանսական ճգնաժամի պատճառով Հունաստանում աճել է ինքնասպանությունների թիվը՝ հայտնում է Medical Xpress-ը:
Համաձայն վիճակագրության՝ 2007 թվականից ինքնասպանությունների թիվն ավելացել է 45 տոկոսով:
Բացի այդ, պարզվել է, որ տղամարդիկ ինքնասպանություն են գործել քառակի հաճախ, քան կանայք:
Նշենք, որ նախկինում Հունաստանը եղել է ինքնասպանությունների ամենափոքր թվով երկրների շարքում:









































