ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կառուցվածքում կարող են էական փոփոխություններ կատարվել. Ճապոնիան կարող է դառնալ Խորհրդի մշտական անդամ: Ճապոնիային ՄԱԿ-ի ԱԽ-ում ընդգրկելու գաղափարին արդեն կողմ են արտահայտվել Գերմանիան և ԱՄՆ-ը: Mignews-ի փոխանցմամբ, Գերմանիայի արտգործնախարար Գվիդո Վեստերվելլեն հավանության է արժանացրել Բարաք Օբամայի այդ գաղափարը` գնահատանքի արժանացնելով այդ ուղղությամբ նրա ջանքերը։ Հիշեցնենք, որ Գերմանիան, Ճապոնիան, Բրազիլիան և Հնդկաստանը հատուկ դաշինք են ստեղծել, որը Անվտանգության խորհրդում այդ չորս երկրների ընդգրկման լոբբինգ է անում: