Հույսերը, թե Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության հարցը ԲՀԿ-ին կենդանություն կպարգևի ու դուրս կբերի քաղաքական լուսանցքից` ակտիվացնելով հատկապես ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովին, որի ղեկավարը ԲՀԿ-ական է, Բեռնարդ Շոուի մահվան լուրի նման չափազանցված էին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ հանդիպումն ԱԳ նախարարի հետ երեկ տեղի է ունեցել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Հանդիպումից առաջ ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի աթոռն ԱԺ աշխատակազմի թեթև ձեռքով հեռացվել էր շարքային մահկանացու պատգամավորների տարածք: Հանդիպման «նախագահությունում» մնացել էր ՀՀԿ սվիտան` Հովիկ Աբրահամյան, Արտակ Զաքարյան կազմով, և, բնականաբար, Էդիկ Նալբանդյանը:
Ինչպես տեղեկացրել են ԱԺ աշխատակազմից` մինչև ԲՀԿ բոլոր կարգի մաքսային «հայդաբուդուրները» սեպտեմբերի 4-ին իրենք արդեն պայմանավորվածություն են ունեցել, որ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը պետք է գա ԱԺ և «բադասխանի» Մաքսային միությանը վերաբերող բոլոր հարցերին: «Այնպես որ, ԲՀԿ ջանքերն իզուր էին»` ասացին պատգամավորները:









































