Ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» (1972 թ) ֆիլմի թողարկման 45-ամյակի առիթով Նյու Յորքի Radio City համերգասրահում ռեժիսորը և անձնակազմը (Ալ Պաչինո, Դայան Կիտոնը, Ռոբերտ Դե Նիրոն և այլք) վերամիավորվել են՝ քննարկելու ֆիլմի ստեղծման ջանքերը։ Ցուցադրությամբ ու քննարկումներով համեմված հանդիպումը տևել է 9 ժամ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
«Կնքահայրը» դիտարկվում է որպես Հոլիվուդի պատմության մեծագույն և ամենաաազդեցիկ ֆիլմերից մեկը։ Դրա ժառանգության շուրջ քննարկումը ծավալվել է Դե Նիրոյի համահեղինակությամբ անցկացված Tribeca կինոփառատոնի փակման երեկոյին։
Կոպպոլան պատմել է դժվարությունների մասին, որոնք առաջացել են մինչ ֆիլմի ստեղծումն ու նկարահանումների ընթացքում։ «Այդ ամենում սյուրռեալիստական զգացում կար»,-ասել է նա՝ հիշելով տեսարան նկարահանելուց հետո գիշերը, երբ անցկացրել է Կիտոնի հետ խմելով ու խորհելով այն հարցի շուրջ, թե ուր են իրենք գնում, և որ նկարահանվող կինոնկարը երբևէ ստեղծված ամենավատ ֆիլմն է լինելու։
Կոպպոլայի խոսքով՝ Metro-Goldwyn-Mayer-ի նախկին սեփականատեր Քըրք Քըրքորյանը մի անգամ հարցրել է իրեն, թե ինչպես ստեղծել ֆիլմ, որպեսզի այն լինի հաջող և՛ ֆինանսական, և՛ գեղարվեստական առումով։
«Ռիսկ»,-ասել է Կոպպոլան,-«Ոչ ոք ռիսկ չի ցանկանում»։









































