Դաութցեն Քրեզը խոստովանում է, որ իրականում ինքը տարբերվում է այն «կերպարից», որը մենք տեսնում ենք ամսագրերի շապիկներին: Այս մասին գրում է The Telegraph-ը: Ըստ նրա՝ աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը լինելը շատ մեծ պատասխանատվություն է:
«Ես պատասխանատվություն եմ զգում այն բանի համար, որ որոշ աղջիկներ նայում են այդ գեղեցիկ կերպարին և ցանկանում նույնպիսի տեսք ունենալ: Տղաներն էլ են հավատում, որ այդ պատկերն իրականում գոյություն ունի, ինչը նրանց մոլորության մեջ է գցում: Իսկ կյանքում ես բոլորովին այլ եմ, ես այլ տեսք ունեմ առավոտյան արթնանալիս»,- ասել է մոդելը:
Դա «ապացուցելու համար» Քրեզը սոցկայքերում հաճախ է հրապարակում իր՝ առանց դիմահարդարման լուսանկարները: Մոդելն ասում է, որ նման լուսանկարներում նրան ավելի հեշտ է ինքն իրեն ճանաչել:
Սակայն, Քրեզի խոսքերով, երբեմն մոդելները ստիպված են լինում իրենց փոքր-ինչ կատարյալ դարձնել՝ հատկապես, երբ խոսքը Vicoria’s Secret-ի ցուցադրությանն է վերաբերում:









































