Սեպտեմբերի 9-ին Քեթի Տոպուրիան միանգամից 2 մեծ տոն է նշել՝ իր հարսանիքը և ծննդյան օրը: Երգչուհին իր 27 ամյակը դիմավորել է ամուսնացած կնոջ կարգավիճակում, որի կապակցությամբ երեկույթ է կազմակերպել Մոսկվայի էլիտար «Բարվիխա Luxury Village»-ում:
Քեթի Տոպուրիան և նրա ամուսինը՝ 42-ամյա բանկիր Լև Գեյմխանն ամուսնացել են Մոսկվայի ամուսնական բյուրոներից մեկում՝ մի քանի ընկերների ներկայությամբ: Իսկ երեկույթին նորապսակները հրավիրել են 500 հյուրերի, որոնց թվում եղել են շատ նշանավոր դեմքեր՝ Ալլա Պուգաչովա, Իգոր Կրուտոյ, Լերա Կուդրյավցևա, Ալսու, Սլավա, Յանա Ռուդկովսկայա, Վիկտորյա Լոպիրևա և այլք:
Քեթի Տոպուրիան եղել է շքեղ հարսանեկան զգեստով՝ սեղմիրանով և երկար քողով: Փեսացուն կրել է սմոքինգ: Զույգը հիանալի տեսք է ունեցել և փայլել է երջանկությունից:
Այս մասին հաղորդում է Viva.ua կայքը:










































