Wednesday, 15 05 2024
Զախարովայի բացահայտումն Ալմաթիի վերաբերյալ
Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ արտգործնախարարներին
17:40
Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել Ռուսաստանի տարածքին հարվածների արգելքը
17:32
Բլինքենը հայտարարել է ռազմական կարիքների համար Ուկրաինային լրացուցիչ 2 մլրդ դոլար հատկացնելու մասին
17:31
Կուլեբան Բլինքենի հետ քննարկել է իրադրությունը Խարկովի մարզում և Դոնբասում
17:30
Բայդենը վետո կդնի օրինագծի վրա, որն արգելում է Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցումը
17:30
Մակրոնը ճգնաժամային խորհրդակցություն է հրավիրել Նոր Կալեդոնիայում անկարգությունների պատճառով
Աստանայում քննարկվել են հայ-ղազախական միջխորհրդարանական փոխգործակցության հարցերը
Տրոլեյբուսային հ.1 և 9 երթուղիները ժամանակավորապես կդադարեցնեն սպասարկումը
Բաքվի դատարանը երկարաձգել է ԼՂ նախկին ղեկավարների կալանքը
17:25
Մահափորձ՝ Սլովակիայի վարչապետի նկատմամբ
17:24
Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի երկրների հետ 44 մլրդ դոլար առևտրաշրջանառություն է ունեցել
17:22
Նիկիֆորովը շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահներին «իրենց առջև դրված խնդիրները պատշաճ կատարելու» համար
17:20
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում իսրայելական զորքերի շտաբի գնդակոծման մասին
17:19
ԱՄՆ սենատը «վրացական ժողովրդավարության սև օր» է անվանել օրենքի ընդունումը
Արարատ Միրզոյանը կմեկնի Ստրասբուրգ
17:10
Իսպանիայում վերացրել են այլ երկրների թմրանյութեր մատակարարող մի խումբ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 67-ի
16:40
Մոսկվան իրատեսական է համարում Ուկրաինայում խաղաղության շուրջ Չինաստանի ծրագիրը․ Պուտինը հարցազրույց է տվել Xinhua-ին
Մոսկվան սպառնում է . Բաքուն կգայթակղվի՞
Նոր արագաչափ՝ Դավիթաշեն-Աշտարակի խճուղում
Անում են այն, ինչի մեջ մեղադրում են իշխանությանը. հաշտության քարոզի տակ ատելություն է հնչում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին
ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերմանը նվիրված արարողություն՝ Խոջալուում
Վեց տարի իշխանության եք, մերժված համակարգը դեռ կա. ակտիվ և արագ քայլեր են անհրաժեշտ
«Որևէ արտառոց իրավիճակ չկա». ՆԳՆ-ն՝ ուժեղացված ծառայության մասին
Զախարովան՝ ՌԴ սահմանապահ զորքերը ՀՀ-ից ամբողջությամբ դուրս բերելու մասին
Նման նշանակալի միջոցառման անցկացումը վկայում է ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին
Շարունակվում են Բագրատ արքեպսկ Գալստանյանի առաջնորդած խաղաղ, անհնազանդության գործողությունները

Երբ հրաժարական կտա կառավարությունը, և ինչպես «կգոյակցեն» վարչապետն ու նախագահը մինչև 2018թ. ապրիլի 9-ը

«Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը կառավարությունը մեխանիկորեն հրաժարական է տալիս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։

Նրա խոսքերով՝ անցումային դրույթները կարգավորվելու են նախորդ Սահմանադրությամբ։ «Երբ նախագահի լիազորությունները դադարեն 2018-ին, կառավարությունը նորից հրաժարական է տալու և նոր կառավարությունը ձևավորվելու է նոր սահմանադրական կարգավորումներով։ Այս մեկը նորից հին Սահմանադրությամբ է լինելու՝ նախագահը Ազգային ժողովի մեծամասնության համաձայնությամբ վարչապետ է նշանակելու, վարչապետն էլ՝ նախարարներին։ Ու 20 օրվա ընթացքում կառավարությունը ներկայացնելու է իր ծրագիրը»,- ասաց Վարդան Այվազյանը։

«ՀՀԿ-ի հետ քննարկումների արդյունքի հիման վրա՝ նախագահը կնշանակի վարչապետ, որը խորհրդարանը չի հաստատելու»,- ասաց Այվազյանը՝ հավելելով, որ եթե ծրագրին հավանություն չի տրվում՝ կառավարությունը հրաժարական է տալիս. «Կոնկրետ վարչապետի նշանակման հետ կապված նորընտիր խորհրդարանի անելիքը նրա մեծամասնության կարծիքն է։ Առանց դրա նախագահը վարչապետ նշանակել չի կարող։ Ընդհանրապես, աշխարհի բոլոր երկրներում է կառավարությունը ձևավորվում իշխանությունից ու մեծամասնությունից, ընդդիմությունն անելիք չունի։ Կարող է հետո ընդդիմությունը պարզապես կառավարության ծրագրին դեմ քվեարկի»։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք օրենքի բաց չէ այն հանգամանքը, որ մինչ այսօր մանդատների բաշխում է գնում, և, օրինակ, 500 քվե ստացած մարդը ըստ քաղաքական նպատակահարմարության ստանում է մանդատ՝ 1000 քվե ստացածի փոխարեն։ «Օրենքի բաց չկա, որովհետև կուսակցության ղեկավարությունն է որոշում։ Հիմա այն թեկնածուները, որոնք անցել են՝ ինքնաբացարկի դիմում են ներկայացնում։ Օրենքի խախտում կլիներ, եթե այդ մարդուն ծեծելով, սպառնալիքով ասեին՝ պետք է հրաժարվես։ Եթե այդ հրաժարվածներն ասեն, որ սպառնալիքի տակ են հրաժարվում՝ դա ուրիշ, իսկ հակառակ դեպքում օրենքի խախտում չկա»,- եզրափակեց նա։

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում