«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում այսօր անցկացվեց «Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության» 20-րդ համագումարը:
Համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում կուսակցության անդամ Հակոբ Տիգրանյանը նշեց, որ համագումարին մասնակցելու են 17 պատգամավորներ, իսկ համագումարի վերջում ընտրելու են նոր վարչություն:
Այն հարցին, թե կուսակցությունում պառակտում կա՞, կարծես թե այն երկու թևի է բաժանվել՝ Հակոբ Տիգրանյանը պատասխանեց. «Կա ընդամենը մեկ Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցություն՝ Գևորգ Պերկուպերկյանի ղեկավարությամբ: Մնացածը դատական գործընթացի մեջ է, օրինականությունը կհաստատվի»:
«Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե կուսակցությունը, ինչպես նախագահական ընտրություններին, շարունակելո՞ւ է պաշտպանել իշխանությանը, Հակոբ Տիգրանյանը պատասխանեց. «Հնչակյան կուսակցության դիրքորոշումը անձերի հասկացողությունից չի գալիս, որևէ մեկով պայմանավորված չէ, գնահատկանները դրվում են հիմնված քաղաքական գործընթացի վրա, համագումարը դա էլ է քննարկելու, և մենք ավելի հստակ դիրքորոշում կունենանք ապագա օրերին»:
Մանրամասները դիտեք մեր տեսանյութում










































