ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն օրերս կուսակցական ժողովում անդրադարձել էր Մաքսային միություն մտնելու Սերժ Սարգսյանի որոշմանը և քաղաքագիտական վերլուծություն արել: Նա մտահոգություն է հայտնեց, որ եթե առաջ իրենց արևմտամետի պիտակ էին կպցնում, հիմա իշխանությունը փորձելու է «հակառուսի» պիտակ կպցնել:
Մաքսային միություն մտնելու որոշումը դատապարտող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից Aravot.am-ը հետաքրքրվել է՝ Դուք նման մտավախություն չունե՞ք, որ ձեզ էլ կփորձեն հակառուսի պիտակներ կպցնել: Նա պատասխանել է. «Հանրապետության»՛ համագումարում, 2003-ին, երբ ասացի, որ Հայաստանը պիտի կտրի պորտալարը ՌԴ-ից, արդեն սկսեցին պիտակել: Ես պիտակներից չեմ վախենում: Ցավոք, Հայաստանն աշխարհաքաղաքական խաղացող չէ, այս տարածաշրջանում հիմնական խաղացող գերտերությունները Արևմուտքը և Ռուսաստանն են, մենք ստիպված ենք աշխարհաքաղաքական խաղացողների միջև ընտրություն կատարել: Ո՞ր ուղին անցնելով՝ կհասնենք բարեկեցության: Նրանք, ովքեր համարում են, որ Ղազախստանի, Բելառուսի, ՌԴ-ի նման պետք չի, որ իշխանություններն ընտրվեն, համաձայն են հետամնաց տնտեսության ու կոռուպցիայի գոյատևման, թող գերադասեն Մաքսային միությունը: Ես հարգում եմ նրանց տեսակետը, բայց չեն կարող ընդունել: Ես գտնում եմ, որ Եվրոպան վերցրեց քրիստոնեության մեջ ամրագրված համամարդկային արժեքները և ներմուծեց քաղաքական դաշտ: Այսօր նրանց կենսամակարդակը ամենաբարձրն է՝ նույնիսկ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում: Այնտեղ է, որ երիտասարդը, կրթություն ստանալով՝ առաջընթաց է ունենում, այնտեղ է, որ գիտությունը զարգանում է, մարդը հարգված է»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք՝ aravot.am-ում








































