«Ես ուզում եմ ասել, թե ինչու ենք ուզում դարձյալ քաղաքապետ ընտրել Տարոն Մարգարյանին: Բոլոս ենք տեսնում նրա 4-5 տարվա գործունեությունը: Բոլորս տեսել ենք, թե Տարոն Մարգարյանն ինչ հոգատարությամբ է վերաբերվել զինվորներին, երեկ զինվորների 1700 ծնողներ, նրա շնորհիվ Երևանից մեկնեցին Արցախ՝ իրենց տղաներին տեսակցության: Կարծում եմ, սա խոսում է Տարոն Մարգարյանի հոգատարության և ընդհանրապես մարդկանց հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին»,- այս մասին այսօր ՀՀԿ քարոզչության շրջանակում Նոր Մարաշ համայնքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ ավագանու թեկնածու Ռուզաննա Սիրունյանը:
Նա կոչ արեց մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում քվեարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգտին:
Մանրամասները՝ տեսանյութում:











































