Sunday, 21 06 2026
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը

Պատասխան, որը չի փոխում ոչինչ

Գագիկ Ծառուկյանի, նրա գլխավորած ԲՀԿ կամ «Ծառուկյան» դաշինքի ընդդիմություն լինել-չլինելու հանգամանքը զգալի տեղ է զբաղեցնում նաև խորհրդարանի ընտրությանը հաջորդող ներքաղաքական օրակարգում, եթե դա կարելի է համարել օրակարգ: Խորհրդարանի առաջին նիստին իհարկե քիչ է մնացել, երբ ըստ կանոնակարգի՝ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը պետք է հայտարարի՝ ընդդիմություն է, թե սատարում է կառավարությանը: Բայց արդյո՞ք ինչ որ բան փոխվելու է այդ հայտարարությունից: Ի վերջո, նախորդ գումարման խորհրդարանում էլ ԲՀԿ-ն հայտարարել է ընդդիմություն լինելու մասին: Եթե ամեն ինչ լիներ հայտարարություններով, ապա Հայաստանն այժմ վերածվել էր աշխարհի ամենաբարեկեցիկ, ամենազարգացած, ամենաարդար, ամենահզոր երկրի, կամ մի խոսքով՝ մի անառիկ դրախտավայրի:

Բավական է ընդամենը թերթել ՀՀԿ տարբեր տարիների հայտարարությունները կամ Սերժ Սարգսյանի ելույթները: Այնպես որ, ընդդիմություն լինելու մասին հայտարարությունը դեռ չի նշանակում ընդդիմություն: Մյուս կողմից, սակայն, իսկ ի՞նչ է նշանակում ընդդիմություն: Ունե՞նք մենք այդ հարցի հստակ պատասխանը, այսպես ասած հանրայնորեն լեգիտիմ պատասխանը, կամ հանրության մեծամասնության համար հստակ, շոշափելի սահման ունեցող, խորություն ունեցող պատասխանը: Ո՞րն է Հայաստանում ընդդիմության չափանիշը՝ «Սասնա ծռե՞րը», իշխանությունից ընդդիմություն անցնող նախկին պաշտոնյանե՞րը, ընդդիմության նոր դեմքերն ու նոր սերո՞ւնդը, հինգ տոկոս հաղթահարել չկարողացող երբեմնի ընդդիմադիր առաջնորդնե՞րը:

Երբ փորձում ենք այդ առումով հստակեցնել պատկերը Հայաստանի ներքաղաքական կյանքում, ապա տեսնում ենք, որ մինչև Ծառուկյանի ընդդիմություն լինել-չլինելը վճռելը, սահմանելը, դրա հանդեպ որևէ կերպ դիրքավորվելը, Հայաստանի հանրությունը դեռ պետք է իր համար իսկապես շոշափելիորեն, ոչ վերացական մոդելով նախանշի ընդդիմություն հասկացությունն ու դրա չափման միավորները կամ տարրերը: Իսկ գուցե ոչ մի բան էլ պետք չէ չափել և ամեն ոք ազատ է իրեն համարել ամեն ինչ, այդ թվում ընդդիմություն, և եթե հասարակությունը կգնա նրա հետևից, եթե այդ համարումը կլինի մրցունակ, վստահելի, ապա այստեղ արդեն ինչպես ասում են՝ «ժողովուրդն է դատավորը»: Անցնող տարիների ընթացքում Հայաստանում ընդդիմադիր դաշտն այնպիսի լղոզումների և տրանսֆորմացիաների է եթարկվել, այնպիսի չափանիշներ և չափման միավորներ են ներդրվել՝ քաղաքագիտականից մինչև ամենածայրահեղական ռազմագիտական, որ ներկայումս գործնականում չկա հանրային պատկերացում ընդդիմություն հասկացության վերաբերյալ: Առավել ևս, որ չկա նաև այն կետը կամ ֆոնը, որից պետք է չափել:

Այսինքն՝ ոչ միայն չափման միավորի, այլ չափման ֆոնի, ելման կետի խնդիր կա: Ի վերջո, ինչ մակարդակում ենք մենք դիտարկում կամ գնահատում այս կամ այն ուժի ընդդիմություն լինել-չլինելը, քաղաքական դիրքավորումն ընդհանրապես: Ելակետը Հայաստանում դասական քաղաքական և քաղաքագիտական տրամաբանությամբ պայքարի շրջանա՞կն է, թե՞ այսպես ասած «յուրացված իշխանությունը»: Որովհետև, մի բան է ընդդիմությունը դասական քաղաքական-քաղաքագիտական պայքարի, օրինական քաղաքական մրցակցության պայմաններում՝ այդ պայմաններում չափման միավորները ենթադրում են լրիվ այլ կազմ, և մեկ այլ բան է, եթե համարվում է, որ իշխանությունը յուրացված է ապօրինաբար, չկա դատական համակարգ, չի գործում իրավապահ համակարգը, առկա է անպատժելիություն: Այստեղ արդեն ընդդիմություն հասկացությունը ենթադրում է բոլորովին այլ չափում, չափման միավորների և նիշերի բոլորովին այլ կազմ: Եթե Հայաստանի ներքաղաքական կյանքի մասնակից և էական դերակատար լինելու հավակնություն ունեցող սուբյեկտները հանրային տարբեր շրջանակների հետ աշխատանքի միջոցով ի վիճակի չեղան ձևակերպել այդ խնդիրներն ու ստանալ պատասխանները, միաժամանակ դրանք դնելով հանրային նոր պատկերացումների հիմքում, չի ստացվելու հաղթահարել ընդդիմադիր դաշտում առկա շփոթվածությունն ու լղոզվածությունը և դուրս գալ արդյունավետ քաղաքական գործընթացի ճանապարհ:

Այդ տեսակետից, ընդդիմություն է Ծառուկյանը, թե ոչ, այլևս բացարձակապես ժամանակավրեպ հարց է, որի պատասխանը խոշոր հաշվով չի փոխելու ոչինչ: Այն հասարակությունը, կամ հանրային այն պատկերացումը, որի ուղղությամբ աշխատել և աշխատում է Ծառուկյանը հիմնականում, գերակշիռ մասով, ըստ էության ընդդիմադիր գործունեության այսպես ասած անցնող բազան է, հնացած բազան, որը ենթակա չէ արդիականացման: Հայաստանում նոր ընդդիմադիր գործունեության համար անհրաժեշտ է ընդդիմադիր նոր սոցիալական բազայի ձևավորում՝ եռանդը, ուժը, միտքն ու էներգիան պետք են այդ ուղղությամբ:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում