Friday, 05 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Զինված ապստամբություն անողների ձեռքը չենք բռնել, բայց մենք այլ ուղի ենք ընտրել. Գևորգ Գորգիսյան

Որոշ նախապայմաններ կան Երևանի ավագանու ընտրություններում հաղթանակ արձանագրելու համար, և «Ելք»-ը գնում է հաղթանակի: Փորձելու ենք լինել հակակշիռ ՀՀԿ-ին»: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց նորընտիր խորհրդարանի պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Գևորգ Գորգիսյանը:

«Մենք կարող ենք շատ փոփոություններ անել,- նշեց Գորգիսյանը՝ չբացառելով, որ Ելքը անհրաժեշտության դեպքում կարող է համագործակցել նաև մյուս քաղաքական ուժերի հետ. «Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, պետք է հնարավորություններն օգտագործենք,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ կհամագործակցեն այլ ուժերի, այդ թվում նաև «Ծառուկյան» դաշինքի հետ, որպեսզի կարողանան իրենց ներկայացրած ծրագրերն անցկացնել:

Անդրադառնալով դիտարկմանը, որ կարծիք կա, թե Ելք-ը արտաքին կողմնորոշումների առումով շեղվել է նախանշած ուղուց, գորգիսյանը հավաստիացրեց, որ «Ելք» – ն առաջնորդվում է ի սկզբանե ստորագրված համաձայնագրով. «Որպես հեռանկար Ելք դաշինքը տեսնում է Ասոցացման պայմանագրին ընթացք տալը, ՀԱՊԿ-ում մեր անդամակցության նպատակահարմարության վերաբերյալ հարց բարձրացնել և այլն: ԵՏՄ անդամակցության որևէ օգուտ դեռևս չենք տեսել, ոչ ոք չգիտի, թե այդ կառույցի նպատակը որն է, զարգացման հեռանակր չկա, պետք է ԵՏՄ անդամակցության հարցը լինի քննարկման առարկա, բայց ցավոք մենք ունենք 9 մանդատ և զգալի ազդեցություն չենք կարող ունենալ այդ որոշման կայացման հարցում:

«Եթե մենք ուզում ենք արդյունքը փոխվի, պետք է կարողանանք ընթացքի վրա ազդել, մենք գնում ենք ընթացքի վրա ազդելու, թե ինչքանով կկարողանանք ազդել, կախված կլինի քաղաքացիներից, ովքեր կկանգնեն մեր կողքին»,- նշեց Գորգիսյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանում կա ժողովրդի ռադիկալ մի հատված, որը մերժում է ընտրությունները, կողմ է ընդվզումներին, չի բացառում զենքով պայքարը, Գորգիսյանը նշեց. «Մենք զինված ապստամբության կողմնակիցների ձեռքը բռնողը չենք, ուզում են զինված ապստամբություն, թող անեն, բայց մենք այլ ուղի ենք բռնել՝ գտնում ենք, որ էվոլյուցիոն ճանապարհով պետք է փոփոխությունների հասնել՝ մանր քայլերի արվեստով:

 

Հ.Գ. Գևորգ Գորգիսյանի հետ հարցազրույցը արվել է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ՍԴ դիմումի քննության որոշումից առաջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում