Միջազգային հանրությունը բարեփոխումների կարիք ունի։ Հակառակ դեպքում մարդկությունը կարող է էլ ավելի մեծ հոռետեսության մեջ հայտնվել՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ԱՄՆ Ատլանտյան խորհրդի VIII ամենամյա գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին փոխանցում է «Անադոլու» գործակալությունը։
Էրդողանի խոսքով՝ առկա համակարգերն անգործությամբ են զբաղվում և ի վիճակի չեն խնդիրներ լուծել։
«Պետք է համապատասխանել ժամանակի միտումներին։ Հակառակ դեպքում փոփոխությունների քամին կվերածվի փոթորկի, որը իր ճանապարհին բոլորին հեռու կքշի։ Մենք կանգնած ենք հստակ ընտրության առջև. ամեն բան մեր ձեռքերում է»,-ասել է Էրդողանը։
«Թուրքիան իրավական պետություն է, և քանի դեռ պահպանվում են սպառնալիքները, նա կընդունի դրանց վերացմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,-ասել է Էրդողանը։
Նախագահը նշել է, որ Թուրքիան թույլ չի տա ահաբեկչական կազմակերպություններին վերահսկողություն սահմանել իր հարավային սահմանի երկանքով ձգվող տարածքի վրա։










































