Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամեդգուլիևը այս շաբաթ կժամանի Երևան: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը:
Նրա խոսքերով՝ այցի նպատակն է մասնակցությունը «Արևելյան գործընկերության» արտգործնախարարների ոչ պաշտոնական նիստին, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 12-13-ին Երևանում:
Նիստին կմասնակցի նաև Եվրամիությունում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսքենդերովը:











































