Ուկրաինան չի նախատեսում հրաժարվել եվրոպական ինտեգրումից հանուն Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի Մաքսային միության հետ ավելի սերտ համագործակցության: Այս մասին Gazeta Wyborcza լեհական պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսանդր Վիկուլը:
«Ռազմավարական նպատակը, որի վրա ոչ մի բան չի ազդի, Վիլնյուսում Ասոցացման համաձայնագրի ստորագրումն է: Դա ցանկանում են ուկրաինացիների մեծ մասը, առկա են բոլոր քաղաքական ուժերի կոնսենսուսը, նախագահ Վիկտոր Յանուկովիչի աջակցությունը»,- նշել է Վիկուլը:
Նրա խոսքերով՝ Ուկրաինայի խորհրդարանն արդեն ընդունել է անհրաժեշտ ամեն ինչ՝ փաստաթուղթը ստորագրելու համար:
«Մնացած օրենքները խորհրդարանը կհասցնի ընդունել մինչ նոյեմբերին «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը»,- հավելել է փոխվարչապետը:
Նա ընդգծել է, որ ուկրաինական ղեկավարությունը դեմ է ազատ առևտրի մասին պայմանագրի առանձին ստորագրմանն առանց Ասոցացման մասին համաձայնագրի՝ չնայած որոշ փորձագետներ քննարկում են նման հնարավորությունը:
Նրա խոսքերով՝ մոտակա ժամանակներս Եվրամիության հետ առևտրի օրինականացումը թույլ կտա Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառությունը մեծացնել 2-3%-ով, իսկ Ուկրաինայի ՀՆԱ-ն՝ 0.5-0.7%-ով:









































