«Մորո» ազգային-ազատագրական ճակատի ֆիլիպինցի զինյալները Մինդանաո կղզում պատանդ են վերցրել մի քանի տասնյակ մարդկանց՝ հաղորդում է BBC News-ը:
Ոստիկանության տվյալով՝ զինյալների մոտ են շուրջ 300 պատանդ և սովորական քաղաքացիներ, որոնք չեն կարողանում փախչել մարտական գործողությունների գոտուց:
Զինյալներն իրենց հերթին հայտնում են, որ իրենց մոտ է գտնվում 35 խաղաղ բնակիչ: Խմբավորման անդամները ընդգծել են, որ իրենք մարդկանց հեռացրել են ճանապարհներից՝ կառավարական զորքերի թիրախ չդառնալու համար:









































