«Ընտրական մասնակցության մակարդակի ստուգում» ծրագրի արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի համայնքներում իրականում բնակվողների թիվը շատ ավելի քիչ է, քան, ասենք, մարզպետարանների ու քաղաքապետարանների կայքերում տեղադրված պաշտոնական տվյալները: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
«Մաթեմատիկական հետաքրքիր շեղումները խոսում են ընտրացուցակներում տեղ գտած կեղծիքների մասին: Ես հաստատապես ասում եմ, որ ուսումնասիրության արդյունքները ուղարկելու եմ ոստիկանություն, որը, գուցե, քրեական գործեր հարուցելու անհրաժեշտություն տեսնի: Սա լուրջ խնդիր է, որը պետք է հասկանալ»,- ասաց նա:








































