Սիրիայի ընդդիմությունն անընդունելի է համարում քիմիական զենքը միջազգային հսկողությանը փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, հաղորդում է Agence France-Presse-ը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դամասկոսին կոչ էր արել քիմիական զենքը հանձնել միջազգային հսկողությանը, պայմանավորվել այն ոչնչացնելու և քիմիական զենքն արգելող կազմակերպությանը միանալու մասին:
Սիրիայի իշխանությունները հավանության են արժանացրել այդ առաջարկը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս հետաքրքրություն է ցուցաբերել Ռուսաստանի առաջարկի նկատմամբ:










































