Բաքվի և Մոսկվայի միջև ռազմատեխնիկական համագործակցություն հաջող կերպով զարգանում է: Ինչպես հաղորդում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարի տեղակալ Քերիմ Վելիևը;
«Մենք մշտական շփումների մեջ ենք գտնվում ռուս գործընկերների հետ: Մասնավորապես, լավ և հաջող կերպով զարգանում է ռազմատեխնիկական համագործակցությունը»,-ասել է Վելիևը՝ մեկնաբանելով Ադրբեջան ռուսական սպառազինության և տեխնիկայի մատակարարուները:
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի ադրբեջանական կողմը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ: Նշվում է, որ ռուսաստանցի մասնագետները Ադրբեջանի ԶՈՒ անձնակազմին նոր տեխնիկայի շահագործման դասընթացներ կտան









































