Թուրքիայի ոստիկանությունը ծառայությունից հեռացրել է ավելի քան 9000 աշխատակցի՝ ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապերի կասկածանքով։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ոստիկանությունում հայտարարել են, որ դա արվել է ազգային անվտանգության շահերից ելնելով։
2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի ղեկավարությունը հայտարարել էր երկրում զինված հեղաշրջման փորձի մասին, որն արդյունքում ձախողվել է։









































