Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

«Ես ջղային եմ, դավադիտ չանես, փողերդ տուր»․ Ռաֆիկը շշով խփել է Դավիթի գլխին ու հափշտակել ողջ գումարը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Ռաֆիկ Գասպարյանի գործի դատավարությունը:

41-ամյա Ռաֆիկ Գասպարյանին նախաքննական մարմինը սկզբում մեղադրանք էր առաջադրել կողոպուտի համար: Դատական քննության ընթացքում՝ դատական վիճաբանությունների ժամանակ, մեղադրանքի կողմը որոշում է ներկայացրել՝ մեղադրանքը փոփոխելու, Ռաֆիկ Գասպարյանին ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով մեղադրանք առաջադրելու մասին:

Ըստ մեղադրանքի՝ 2012 թվականի սեպտեմբերի 22-ին, ժամը 18-ի սահմաններում Ռաֆիկ Գասպարյանը «Կարմիր բլուր» գերեզմանատանը բռունցքով և գարեջրի շշով հարվածներ է հասցրել գյումրեցի Դավիթ Գրիգորյանին, նրանից հափշտակել 90 հազար դրամ:

Դատաքննությամբ մեղադրանքի կողմը հաստատված է համարել, որ Ռաֆիկը Չարբախի գերեզմանատանը տուժող Դավիթ Գրիգորյանին ասել է. «Ինձ դավադիտ չանես, մոտդ ինչքան փող կա, հանի տուր, թե չէ քո համար վատ կլինի, դու չգիտես, ես ջղային եմ, ինձ հանկարծ չջղայնացնես»:

Երբ տուժողը մերժել է, Ռաֆիկը գարեջրի շշով հարվածել է նրա գլխին, ինչի հետևանքով վերջինս ուշագնաց է եղել: Օգտվելով այդ հանգամանքից՝ Ռաֆիկը հափշտակել է նրա գրպանում եղած գումարը:

Մեղադրանքի կողմը եզրակացրել է, որ գումար հափշտակելու նպատակով տուժողի նկատմամբ Գասպարյանի գործադրած բռնությունը եղել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր, նա հափշտակությունը կատարել է ավազակության եղանակով՝ որպես զենք օգտագործելով գարեջրի շիշը:

Տուժողն իրենց մարզում զբաղվել է անասնապահությամբ: Վաստակած գումարը՝ 200 հազար դրամը վերցրել ու մայրաքաղաք է ժամանել:

2012 թվականի սեպտեմբերի 22-ին, ժամը 12-ն անց 30-ին գնացել է «Դինամո» մարզադաշտին կից տոնավաճառ՝ գնումներ կատարելու:

Գնել է երաժշտական կենտրոն, DVD, սկավառակներ և այլ իրեր՝ վճարելով 80 հազար դրամ:

Տոնավաճառում բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող տղամարդուց, ում անունը Ռաֆիկ էր, ու Նազիկ անունով կնոջից 3 հազար դրամով գնել է նաև բջջային հեռախոս:

Գնումներն այնպիսի ուրախություն են պարգևել բացսիրտ Դավիթին, որ նա որոշել է Ռաֆիկին ու Նազիկին «մաղարիչ» անել:

Նազիկի հետ գնացել է խանութ, 7 հազար դրամի օղի, գարեջուր, ուտելիք է գնել:

Տաղավարում կերել-խմել են երեքով: Սրտաբաց զրույցի ժամանակ Ռաֆիկը Դավիթին առաջարկել է, որ հենց իրենց մեքենայով էլ նրան՝ գնած ապրանքների հետ միասին, 12 հազար դրամով տանեն Գյումրի:

Դավիթի ուրախությանը չափ չի եղել: Նա անմիջապես Ռաֆիկին է տվել ուղեվարձ 12 հազարը: Այնուհետև գնված ապրանքները տեղավորել են «ԳԱԶ-3110» մեքենայի մեջ ու ժամը 17-ին շարժվել են տոնավաճառից:

Մեքենայի մեջ եղել են Դավիթը, Նազիկը, Ռաֆիկն էլ եղել է ղեկի մոտ: Դավիթի մոտ մնացել էր 90 հազար դրամ, որը նա Ռաֆիկի աչքի առաջ դրել է սպորտային վերնազգեստի աջ գրպանը:

Ճանապարհին Ռաֆիկն առաջարկել է Դավիթին, որ մինչև Գյումրի մեկնելը մի լավ զվարճանան՝ Երևանյան լճի մոտից մի մարմնավաճառուհու վերցնեն, ու չորսով գնան շոգեբաղնիք:

Դավիթն ուրախությամբ համաձայնել է: Բայց երբ հասել են մարմնավաճառուհիների հավաքատեղի, ու Դավիթն իմացել է գները, անմիջապես հասկացել է, որ «բալը թանկ է, իրեն հարկավոր չի»:

Շոգեբաղնիքի տարբերակի մերժումից հետո Ռաֆիկն առաջարկել է գնալ… գերեզմանատուն, իբր՝ անհապաղ ցանկանում է գնալ մոր գերեզմանին այցի:

Դավիթը հարգել է Ռաֆիկի որդիական զգացմունքներն ու համաձայնել է: Այդ ժամանակ մեքենայի մեջ երկու շիշ գարեջուր է եղել:

Ռաֆիկը մեքենան վարել է Չարբախի գերեզմանատուն, դարպասից ներս է մտել, մի քիչ առաջացել ու կանգնել:

Մեքենան կանգնեցնելուց հետո նա, մոր գերեզմանին այցի գնալու փոխարեն արդեն վերը հիշատակված բառերով պահանջել է, որ Դավիթը տա իր մոտի գումարը: Դավիթը չի տվել:

Ռաֆիկն էլ գարեջրի շշով տուր, թե կտաս՝ Դավիթի գլխին: Դավիթն ուշագնաց է եղել, իսկ երբ ուշքի է եկել, տեսել է, որ իր կողքին կանգնած են Ռաֆիկն ու Նազիկը, իր հագուստները Ռաֆիկի ձեռքին են, իսկ իր դիմաց գցած է Ռաֆիկի սև վերնաշապիկը:

Ռաֆիկն ասել է՝ հագի՛, քո շորերն արյունոտ են:

Բայց Դավիթը նրա շորը չի հագել, վերցրել ու հագել է իր արյունոտ շորերը:

Վիրավորված Դավիթը մեքենայից իջեցրել է իր գնած ապրանքները, Ռաֆիկին ասել՝ գոնե ճանապարհածախսի համար տվածս 12 հազարը հետ տուր: Միևնույն ժամանակ ստուգելով գրպանը՝ Դավիթը տեսել է, որ Ռաֆիկը վերցրել է նաև այնտեղ եղած 90 հազար դրամը:

Պահանջել է վերադարձնել իր փողերը, ասել է, որ ծանր աշխատանքով է վաստակել: Ռաֆիկը մերժել ու Նազիկի հետ հեռացել է:

Սակայն քիչ անց միջամտել է Ռաֆիկի՝ գերեզմանատանն աշխատող բարեկամը: Ռաֆիկը Դավիթին վերադարձրել է 30 հազար դրամ:

Դավիթը պատահական տաքսիով մեկնել է Գյումրի: Մինչև մեկնելը նա զանգահարել է մորը և պատմել իր հետ տեղի ունեցածը:

Մայրն էլ զանգահարել է ոստիկանություն:

Նախաքննության ընթացքում Ռաֆիկի հարազատները Դավիթին են վերադարձրել հափշտակված 90 հազար դրամը:

Ռաֆիկ Գասպարյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա հայտնել է, թե Դավիթից վերցրել է միայն մեքենայով Գյումրի տանելու գումարը՝ 12 հազար դրամը: Այլ գումար չի վերցրել, գարեջրի շշով նրա գլխին չի հարվածել:

Ընդհանուր իրավասության դատարանը գործով ձեռք բերված ապացույցների համադրությամբ հաստատված է գնահատել Ռաֆիկ Գասպարյանի մեղքը՝ ավազակային հարձակում կատարելու համար:

Ռաֆիկ Գասպարյանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի սեպտեմբերի 23-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում