«Միլան»-ի և Իտալիայի հավաքականի երիտասարդ հարձակվող Ստեֆան Էլ-Շարավին հայտնել է, որ անչափ հպարտ է իր ծառայությունների նկատմամբ «Մանչեսթեր Սիթի»-ի և «Ռեալ»-ի կողմից հետաքրքրվածությամբ:
«Ես ուրախացա, երբ «Մանչեսթեր Սիթի»-ն և «Ռեալ»-ը իմ ծառայություններով հետաքրքրվածություն հայտնեցին:
Սակայն միևնույնն է, ես միշտ ցանկացել եմ մնալ «Միլան»-ում: Ես «ռոսսոներիներ»-ի ֆանատն եմ: «Միլան»-ն իմ տունն է»,- Football Italia-ն մեջբերում է Էլ-Շարավիի խոսքերը:








































