QS Quacquarelli Symonds բրիտանական ընկերությունը կազմել է աշխարհի լավագույն բուհերի վարկանիշային աղյուսակը:
Վարկանիշում աշխարհի լավագույն ուսումնական հաստատությունները որոշվել են վեց չափանիշների հիման վրա: Դրանք են՝ հեղինակություն գիտական հետազոտությունների ոլորտում, պրոֆեսորա-դասախոսական թվի համադրությունը ուսանողների թվին, բուհի հեղինակությունը գործատուների շրջանում, հղման ինդեքսը, արտասահմանցի ուսանողների ներգրավվածությունը, արտասահմանցի դասավանդողների թիվը:
QS-ը հետազոտությունն անցկացրել է 2013թ., դրան մասնակցել է աշխարհի ավելի քան 700 բուհ: Վարկանիշային աղյուսակում ներառվել է 200 ուսումնական հաստատություն:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս վարկանիշային աղյուսակը 100 ընդհանուր ամփոփիչ ինդեքսով գլխավորում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանը, որին հետևում է Հարվարդի համալսարանը՝ 99.2 (2012թ.՝ 3-րդ հորիզոնական): Լավագույն եռյակը փակում է Քեմբրիջի համալսարանը` 99 (2012թ.՝ 2-րդ հորիզոնական):
Ինչպես 2012թ.-ին, այս տարի նույնպես չորրորդ տեղում է հայտնվել Լոնդոնի համալսարանական քոլեջը՝ 98.9 ամփոփիչ ինդեքսով, որին հետևում է Լոնդոնի կայսերական քոլեջը՝ 98.8 (2012թ.՝ 6-րդ հորիզոնական): Վարկանիշային աղյուսակի 6-րդ հորիզոնականում Օքսֆորդի համալսարանն է՝ 98.7 ինդեքսով (2012թ.՝ 5-րդ հորիզոնական): Նախորդ տարվա համեմատ Սթենվորդի համալսարանն իր դիրքերը բարելավել է 8 հորիզոնականով և հայտնվել 7-րդ հորիզոնականում՝ 96.8:
Տասնյակում ներառվել են Յելի համալսարանը՝ 96.5 (2012թ.՝ 7-րդ հորիզոնական), Չիկագոյի համալսարանը՝ 96.2 (2012թ.՝ 8-րդ հորիզոնական) և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը՝ 96.1 ամփոփիչ ինդեքսով (2012թ.՝ 10-րդ հորիզոնական):
Աշխարհի լավագույն 200 բուհերի վարկանիշային աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ:











































