Վերջապես Հայաստանում կգործի Արդարադատության ակադեմիան, որտեղ կկոփվեն մեր ապագա դատավորներն ու դատախազները:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառված է նորաստեղծ ակադեմիային շենք և գույք հատկացնելու մասին համապատասխան որոշման նախագիծը: Շենքը գտնվում է Դավիթաշեն համայնքում և զբաղեցնում է մոտ քառորդ հեկտար տարածք: Արդարադատության ակադեմիայի կոփած մեր ապագա դատավորներն ու դատախազները՝ անշուշտ լինելու են գրագետ և ազնիվ:
Գրագիտության երաշխիքը թերևս կառավարության նիստին ներկայացված գույքի այն ցանկն է, որը հատկացվելու է ակադեմիային: Ինչպես երևում է ՀՀ Արդարադատության նախարարության ներկայացրած այս ցանկի 41-րդ տողից, մեր ապագա դատավորների ու դատախազների հանդերձարանների դռների վրա կախվելու է «կոխպեկ»: Իսկ 43-րդ տողում նշված է, որ նրանք քնելու են «մախճակալների» վրա:
Այդ նույն տողում կատարված գրառումից նաև պարզ է դառնում, որ նրանց պահարաններում լինելու է հատուկ տեղ «ճամփրուկի» համար:
Ազնվության երաշխիքը ակադեմիային փոխանցվող գույքի արժեքն է: Օրինակ, նախարարության ներկայացրած ցանկի համաձայն, էլեկտրական թեյնիկը արժե 500 դոլար, ննջարանի կահույքը՝ 6 հազար դոլար, սալօջախը՝ 3 հազար դոլար, ճարպաջեոոցը՝ (ֆրիտյուրնիցան) էլի 3 հազար դոլար, էլեկտրական մսաղացը՝ 1100 դոլար, «աղբի սեղանը»՝ 650 դոլար, սառը ուտեստների ցուցափեղկը՝ 5 հազար դոլար….:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:








































