Հիասքաչ ժպիտով շիկահեր Սվետլանա Ձոնինը, ով ամուսնացել է իտալացու հետ և Ուկրաինայից մեկնել ապրելու Իտալիայում, փորձել է ուժերը «Хочу V ВИА Гру» շոուի շրջանակներում: Աղջիկն ապշեցրել էր նախագծի ողջ թիմին՝ խմբի նախկին երգչուհու՝ Վերա Բրեժնևայի հետ նմանությամբ:
Շատերը ենթադրել են, որ հաջորդ փուլում Սվետլանայի տեղը ապահովված է, երբ Վերան անձամբ բեմ է բարձրացել ու ներկայացել որպես Ձոնին:
Սակայն, ինչպես նշում է ТСН.ua կայքը, վառ արտաքինը չի օգնել Սվետլանային գլուխ հանել վոկալ առաջադրանքից: Սուլթանի մասին երգն ու արևելյան հագուստը դուր չեն եկել ժյուրիին:













































