Ռումինիան անհրաժեշտ է համարում խուսափել Սիրիայում ռազմական հակամարտությունից՝ գոյություն ունեցող վտանգների պատճառով: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Տրայան Բեսեսկուն:
«Ռումինիան միանում է Սիրիայի հռչակագրին, որը G20-ի գագաթնաժողովում ստորագրել են 11 երկրների ղեկավարները: Աջակցելով խաղաղ բնակչության վրա քիմիական հարձակման դեմ ուղղված միջազգային վճռական արձագանքի մասին կոչին՝ մենք կարծում ենք, որ այդ երկրում պետք է խուսափել ռազմական հակամարտությունից՝ գոյություն ունեցող վտանգների պատճառով»,- ասել է Բեսեսկուն:
Նա ընդգծել է, որ ինքը նման եզրահանգման է եկել այլ պետական գերատեսչությունների հետ խորհրդակցելուց հետո:
Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:







































