Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Գծի տեր Դարբինյանները խախտել են «Համայնքային ծառայության» մասին ՀՀ օրենքը

Վանաձորում երթուղային գծերն էլ են Դարբինյաններինը: Քաղաքապետարանն իր պաշտոնական կայքէջում տեղադրել է ներքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի պատճենները: Ըստ այդմ` համայնքի կողմից (որպես պատվիրատու) քաղաքապետ Սամվել Դարբինյանը պայմանագրեր է կնքել հորեղբոր որդու, քրոջ ամուսնու, որդու սանիկի, իր նախկին վարորդի` համապատասխանաբար` «Դիկտիս», «Պլուտոն», «Ռ և Հ Տրանս», «Բազե-11» ՍՊԸ-ների հետ, որոնք էլ սպասարկում են քաղաքի խոշոր երթուղիները:

«Դիկտիս» և «Բազե-11» ՍՊԸ-ները, ըստ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի, քաղաքապետ Դարբինյանի հորեղբոր որդու` Վիկտոր Դարբինյանի և քրոջ ամուսնու` Տիգրան Պապանյանի կազմակերպություններն են:

Ուղևորափոխադրումների ծառայության մատուցման պայմանագրերն, ըստ տեղադրված պատճենների, կնքվել են Դարբինյանին և Պապանյանին պատկանող նշված ՍՊԸ-ների տնօրենների հետ (ոմն Արման Հովհաննիսյան և քաղաքապետի նախկին վարորդը): Իսկ «Պլուտոն» ՍՊԸ-ի դեպքում, որը նույնպես Պապանյանի կազմակերպությունն է, պայմանագիրը կնքվել է անձամբ նրա հետ, ով այս վերջին կազմակերպության միաժամանակ և՛ հիմնադիրն է, և՛ տնօրենը: 

Վիկտոր Դարբինյանն ու Տիգրան Պապանյանը, քաղաքապետի հետ ազգակցական ու խնամիական կապից և երթուղիներ սպասարկելուց բացի, քաղաքապետի պաշտոնավարումից սկսած՝ մշտապես պաշտոններ են զբաղեցրել քաղաքապետարանում: Վիկտոր Դարբինյանը քաղաքապետարանի գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի արդեն նախկին պետն է (բոլորովին վերջերս ազատվել է պաշտոնից), իսկ Տիգրան Պապանյանը շարունակում է ղեկավարել քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժինը:

Փաստորեն, «դարբինյանները» համայնքային ծառայողներ են, և դրան զուգահեռ շահույթ հետապնդող գործունեություն ծավալելով` «գիծ աշխատեցնելով» խախտել են «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվում են համայնքային ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները: Նշված օրենքի 24-րդ հոդվածի «ը» կետի համաձայն` համայնքային ծառայողն անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի:

Մյուս գծատերերի կապը Դարբինյանների հետ չքննարկելով` միայն նշենք, որ քաղաքի մի քանի երթուղիներն ու գովազդային վահանակները սպասարկող «Ռ և Հ Տրանս» ՍՊԸ-ի տնօրեն Յուրի Համբարյանն էլ է «դարբինյանական»: Քաղաքապետի դատավոր որդի Աղասի Դարբինյանը նրա ամուսնության քավորն է: Եվ, ըստ Վանաձորում շրջանառվող տեղեկությունների, նշված կազմակերպության շահույթն էլ սանիկի միջոցով քաղաքապետի դատավոր որդու գրպանն է գնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում