Տանզանիայի ոստիկանությունը հաստատել է, որ անցած շաբաթ Միջերկրական ծովում 78 մլն դոլար արժողությամբ մարիխուանայով բեռնված նավը պատկանում է Զանզիբարի արշիպելագին:
Ըստ իտալական մաքսային ծառայության աշխատակիցների, որոնք կանգնեցրել էին նավը Սիցիլիայի ափերի մոտ, դրա վրա հայտնաբերվել էր մոտ 30 տոննա մարիխուանա, որը բեռնվել էր Թուրքիայում:
Այն մասին, թե ուր էր ուղևորվում նավը, ոչինչ չի հաղորդվել:
Անձնակազմի ինը անդամները, ենթադրաբար՝ Եգիպտոսի ու Սիրիայի քաղաքացիներ, փորձել էին այրել նավը և ցատկել ջուրը, սակայն բարեհաջող կերպով հասցվել էին ափ:










































